Ադրբեջանը դիմել է ՌԴ ԱԳՆ՝ Չեչիայում ձերբակալված ադրբեջանցիների հետ կապված, որոնց, ինչպես նշվել է, բռնի ուղարկել են Ուկրաինայի հետ պատերազմի գոտի։ Այս մասին APA-ի մոսկովյան թղթակցին տեղեկացրել են դիվանագիտական աղբյուրները։
Տեղեկացվել է, որ Ռուսաստանի ԱԳՆ է ուղարկվել նոտա՝ Չեչնիայում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներ Նիհադ Ռզաեւի, Էլհան Շիրինովի եւ Վուղար Մաղերամովի առնչությամբ։
0Comments