Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադային։ Դիմումը կքննարկվի հաջորդ լիագումար նիստերից մեկի ժամանակ։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի Գերագույն ռադայի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկի ֆեյսբուքյան էջին։
«Ուկրաինայի Գերագույն Ռադան հրաժարականի դիմում է ստացել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Իվանովիչ Կուլեբայից»,- գրել է Ստեֆանչուկը։
Գերագույն Ռադայի ղեկավարը հավելել է, որ դիմումը կքննարկվի հաջորդ լիագումար նիստերից մեկում։
0Comments