ԱՄՆ-ն առգրավել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ինքնաթիռը՝ հաստատելով, որ դրա ձեռքբերումը ԱՄՆ պատժամիջոցների խախտում է, այդ թվում՝ այլ քրեական հանցագործությունների առնչությամբ, հայտնում է CNN-ը։ Ամերիկացի երկու պաշտոնյաների տվյալներով՝ ինքնաթիռը Ֆլորիդա է հասցվել երկուշաբթի:
Պաշտոնյաները ինքնաթիռը նկարագրել են որպես Թիվ մեկ օդանավի վենեսուելական համարժեքը, և այն լուսանկարվել է Մադուրոյի՝ աշխարհի տարբեր երկրներ կատարած նախորդ պետական այցերի ժամանակ:
«Սա ազդանշան էր ամենավերևինների համար, - CNN-ին ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը: -Օտարերկրյա պետության ղեկավարի ինքնաթիռի ձերբակալությունը չլսված հանցագործություն է։ Մենք հստակ ուղերձ ենք հղում, որ ոչ մեկն օրենքից վեր չէ, ցանկացած անձի համար ԱՄՆ պատժամիջոցները հասանելի են»:
Տարիներ շարունակ ԱՄՆ պաշտոնատար անձինք փորձել են կանխել միլիարդավոր դոլարների հոսքը Վենեսուելա:
Ներքին անվտանգության հետաքննությունների գործակալությունը՝ դաշնային կառավարության երկրորդ ամենամեծ հետաքննական գործակալությունը, ի թիվս այլ գույքի, առգրավել է Վենեսուելա ուղարկվող տասնյակ շքեղ ավտոմեքենաներ:
Dassault Falcon 900 ինքնաթիռը, որն ըստ թռիչքի փաստաթղթերի, գնահատվում է մոտ 13 միլիոն դոլար, վերջին ամիսներին հանգրվանել էր Դոմինիկյան Հանրապետությունում։
ԱՄՆ պաշտոնյաները չեն բացահայտել պատճառը, սակայն դա ամերիկյան պաշտոնյաներին հնարավորություն է տվել խլել ինքնաթիռը: Առգրավման գործընթացում ներգրավված են եղել մի քանի դաշնային գործակալություններ, ներառյալ՝ Ներքին անվտանգության հետաքննիչներ, առևտրային գործակալներ, ինչպես նաև Արդյունաբերության և անվտանգության բյուրոն և արդարադատության նախարարությունը:
0Comments