Գերմանիայում կուսակցության առաջնորդը քվեարկելու է գնացել «Նիվա»-ով, իսկ թիկնապահները՝ թանկարժեք BMW-ով

Մանրամասներ
6

Աջակողմյան պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության առաջնորդ
Բյորն Հոկեն Թյուրինգիայի նահանգային ընտրություններում քվեարկելու է գնացել «Նիվա» մեքենայով: Հատկանշական է, որ թիկնապահները նրան հետևել են սև, թանկարժեք BMW-ով, գրում է Bild թերթը:

Գերմանացի լրագրողները կարծում են, որ դրանով Հոկեն փորձել է խաղալ սոցիալիզմի կարոտի վրա, որը տարածված է նախկին ԳԴՀ բնակիչների մի մասի շրջանում: Նախկինում քաղաքական գործիչն  «Նիվա»-ի ղեկին էր նստել նախընտրական քարոզչական տեսահոլովակներում։ 

Նշվում է, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը լավագույն արդյունքն է ցույց տվել Թյուրինգիայի նահանգային ընտրություններում՝ ստանալով ձայների 32,8%-ը: