Ռոնալդուն հերթական ռեկորդն է սահմանել՝ մեկ ժամվա ընթացքում հավաքելով ամենաշատ բաժանորդները YouTube-ում

Մանրամասներ
ֆուտբոլ

Կրիշտիանու Ռոնալդուն հերթական ռեկորդն է սահմանել. Պորտուգալացի ֆուտբոլիստը, ով իր պաշտոնական ալիքն է բացել հարթակում, գերազանցել է YouTube-ի ռեկորդները՝ մեկ ժամում հավաքելով ամենաշատ բաժանորդները եւ ընդամենը 90 րոպեում հասնելով մեկ միլիոն բաժանորդների։

Ալ-Նասրի հարձակվողն ալիքի բացման մասին լուրով կիսվել է Instagram-ում, որտեղ նա աշխարհի ամենաշատ հետևորդներն ունեցող մարդն է՝ 636 միլիոն: «Սպասումն ավարտվեց. Իմ YouTube-ի ալիքը վերջապես հասանելի է: Բաժանորդագրվեք եւ միացեք ինձ այս նոր ճամփորդության մեջ»,- մակագրել էր նա գրառումը:

YouTube-ի ալիքն արդեն ունի 19 տեսանյութ, որոնք երկրպագուներին ներկայացնում են ֆուտբոլիստի եւ նրա սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի շքեղ կյանքը։

Նրա Instagram-ի գրառումը հեղեղված էր հետեւորդների մեկնաբանություններով, ովքեր կիսում էին էյֆորիան եւ նույնիսկ կատակում, որ Ռոնալդուն լավագույն ռեկորդակիրն է։

Ոսկե կոճակը, որը շնորհվում է այն օգտատրերին, ովքեր հասնում են կամ գերազանցում 1 միլիոն բաժանորդները, պատրաստված է ոսկեպատ արույրից: Սա հիանալի լրացում է Ռոնալդուի գավաթների սենյակում եւ կարող է նույնիսկ հայտնվել Museu CR7-ում, որը Մադեյրա կղզում է՝ նրա հայրենի Ֆունշալ քաղաքում, եւ նվիրված է պորտուգալացի ֆուտբոլիստի գավաթներին:

Ռոնալդուն արդեն հավաքել է 29,5 միլիոն բաժանորդ, որն ինքնին եւս մեկ ռեկորդ է, եւ գերաստղն այժմ կստանա հազվագյուտ «Platinum Play» կոճակը, որը շնորհվում է ավելի քան 10 միլիոն բաժանորդ ունեցող ալիքներին:

YouTube-ի միլիոնավոր ալիքներից միայն 995-ն է հասել այս մակարդակին։

YouTube-ի սանդուղքի հաջորդ աստիճանը Custom Creator Award-ն է, որը տրվում է 50 միլիոն բաժանորդների թիվը գերազանցող ալիքներին: Հաշվի առնելով Ռոնալդուի ալիքի աճի տեմպերը՝ զարմանալի չի լինի, եթե նա, նույնիսկ, գերազանցի այդ բաժանորդների թիվը:

news.am