Երևանում մեքենաներ են բախվել, որից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք

Մանրամասներ
1

Այսօր՝ օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցում տեղի է ունեցել ավտովթար, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։

Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Մայիսի 9-ի փողոցի թիվ 51/2 հասցեի դիմաց ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են վթարված «Hyundai Elantra», «Nissan Sentra» և «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Hyundai Elantra-ն բախվել է կայանված Nissan-ին և Chevrolet Niva-ին, որից հետո տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, ինչի հետևանքով էլ կոտրել են Nissan-ի հետևի ապակին։

Կան տեղեկություններ նաև, որ 1 հոգի դիմել է Երևանի բժշկական կենտրոններից մեկը։