20 տարի անց Պուտինն այցելել է Բեսլանի դպրոց

Մանրամասներ
պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2004 թվականի ահաբեկչությունից հետո առաջին անգամ այցելել է Բեսլանի թիվ 1 դպրոց, որն այժմ վերածվել է «Հրեշտակների քաղաք» հուշահամալիրի։

Նա ծաղիկներ է խոնարհել ահաբեկչության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Բեսլանի ահաբեկչությունը տեղի է ունեցել 2004 թվականի սեպտեմբերի 1-3-ը, հարձակումը կատարվել է թիվ 1 միջնակարգ դպրոցի վրա, թիրախ են դարձել խաղաղ բնակիչները, այդ թվում՝ երեխաները: