«Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին». Ալեքսանդր Դուգին

Մանրամասներ
ռդ

Ռուս փիլիսոփա, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինն այսօր, վկայակոչելով Ռուսաստանի` Թուրքիային տված օգնությունը և երկու երկրների միջև կապերը, X- ում գրել է, որ Սիրիայի վերջին իրադարձություններում Անկարայի պահվածքը դավաճանություն էր Մոսկվայի նկատմամբ, և որ Էրդողանը իր հաշվարկներում սխալվել է։ 

Դուգինը գրել է. «Մենք միշտ աջակցել ենք Էրդողանին։ Փորձել ենք 2015-ին թույլ չտալ լարվածություն Թուրքիայի հետ և Ֆեթուլլահ Գյուլենի հեղաշրջման ժամանակ շատ ենք օգնել Էրդողանին։ Մեզ համար Սիրիայում իրավիճակը շատ ցավոտ է, և Էրդողանը ռազմավարական սխալ է թույլ տվել։ Քեմալականների գաղափարն է պաշտպանել Թուրքիան իր սահմանների ներսում»։ 

Նա հավելել է․ «Արաբական տարածաշրջաններում երբեք չեն համաձայնի Թուրքիայի ղեկավարության հետ։ Սիրիայի քրդերը նույնպես Արևմուտքի աջակցությամբ կփորձեն ամրապնդել իրենց իշխանությունը։ Էրդողանն առանց Ռուսաստանի Սիրիայում կկորցնի կարևոր բարեկամ և դաշնակից»։