Դատախազությունը պահանջում է Հրայր Թովմասյանին ազատազրկել 7 տարով

Մանրամասներ
հրայր

Դատախազությունը պահանջում է ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։

Այս տեղեկությունը «Նյուզ»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ մեղադրողը մեղադրական ճառով է հանդես եկել՝ պահանջելով մեղավոր ճանաչել Հրայր Թովմասյանին և դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։

Թովմասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։