ՔՊ-ական Ռոման Բաղդասարյանը դատարանում հարձակվել է լրագրող Անի Գևորգյանի վրա

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

ՔՊ-ական բլոգեր Ռոման Բաղդասարյանը քիչ առաջ դատարանում հարձակվել է «ՆյուԴեյ» լրատվականի խմբագիր, լրագրող Անի Գևորգյանի վրա: Ըստ «Օրագրի», պատճառն այն է եղել, որ երբ Բաղդասարյանը դատարանից դուրս է եկել, լրագրողը մի պահ տեսախցիկը պահել է նրա վրա:

Ինչպես հայտնել ենք, Ռոման Բաղդասարյանը դատարանում ցուցմունք է տվ ել 44-օրյա պատերազմում զոհված, հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դեմ։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը։