Եվրո-2024․ Տիտղոսն այսօր կվիճարկեն Իսպանիան ու Անգլիան

Մանրամասներ
euro 2024

Ֆուտբոլային Եվրո-2024-ում հուլիսի 14-ին տեղի կունենա եզրափակիչը։ Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում» տիտղոսը կվիճարկեն Իսպանիայի եւ Անգլիայի հավաքականները։

12 տարի անց Իսպանիան կպայքարի եվրոպական չորրորդ տիտղոսի համար 1964-ի, 2008-ի եւ 2012-ի հաղթանակներից հետո։

Երբեւէ այս տիտղոսը չնվաճած Անգլիան երկրորդ անգամ անընդմեջ է դուրս եկել եզրափակիչ։ Եվրո-2020-ի եզրափակիչում անգլիացի Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում հետխաղային 11-մետրանոցներով պարտվել էր Իտալիային (1:1, 11մ՝ 2:3)։

Եվրո-2024-ում Իսպանիան խմբային փուլում հաղթել է Խորվաթիային (3:0), Իտալիային (1:0), Ալբանիային (1:0), փլեյ-օֆֆում՝ Վրաստանին (4:1), Գերմանիային (1:1, լրացուցիչ ժամանակ՝ 1:0) եւ Ֆրանսիային (2:1):

Անգլիան խմբային փուլում հաղթել է Սերբիային (1:0), ոչ ոքի խաղացել Դանիայի (1:1) եւ Սլովենիայի (0:0) հետ, փլեյ-օֆֆում հաղթել է Սլովակիային (1:1, լրացուցիչ ժամանակ՝ 1:0), Շվեյցարիային (0:0, 11մ` 5:3) եւ Նիդերլանդներին (2:1)։

Թիմերը նախորդ անգամ հանդիպել են 2018-ին Ազգերի լիգայի խմբային փուլում։ Իսպանիան տանը պարտվել էր 2:3 հաշվով, Լոնդոնում հաղթել էր 2:1 հաշվով։

Եզրափակիչը Բեռլինում կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Գլխավոր մրցավարը կլինի 35-ամյա ֆրանսիացի Ֆրանսուա Լետեկսիեն։  Նրան կօգնեն ֆրանսիացիներ Սիրիլ Մունիերը եւ Մեհդի Ռահմունին։ Չորրորդ պաշտոնյան է լեհ Շիմոն Մարցինյակը։

 

Հ