Եվրո-2024. Իսպանիայի հավաքականի տպավորիչ ռեկորդը

Մանրամասներ
Եվրո-2024

Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականին 2:1 հաշվով հաղթելու շնորհիվ Իսպանիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունների ռեկորդ գրանցեց։

Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմն առաջինն է, որին հաջողվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում վեց անընդմեջ հաղթանակ տանել, հաղորդում է Squawka-ն։

Խմբային փուլում Իսպանիան հաղթել է Խորվաթիային (3:0), Իտալիային (1:0), Ալբանիային (1:0), 1/8 եզրափակիչում՝ Վրաստանին (4:1), 1/4 եզրափակիչում՝ Գերմանիային (2:1, լրացուցիչ ժամանակ)։

Եզրափակիչում Իսպանիան հուլիսի 14-ին կմրցի Նիդերլանդներ - Անգլիայի զույգի հաղթողի հետ։