Այսօր դիմակները բավականին լայն կիրառություն ունեն, եւ շատ գեղեցկուհիներ նախապատվությունը տալիս են հենց տնային պայմաններում պատրաստված դիմակներին։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մաշկը մաքրող եւ սնուցող դիմակներ։
Մաքրող դիմակ․ Մեկ ճաշի գդալ վարսակի ալյուրը հարկավոր է խառնել լոլիկի հյութով եւ մի քիչ կաթ ավելացնել։ Արդյունքում ստացվում է միատարր զանգված, որը պետք է քսել դեմքի մաշկի վրա եւ սառը ջրով լվանալ 20 րոպե անց։
Մեղրով սնուցող դիմակ․ Հարկավոր է մեկ թեյի գդալ բուսական յուղը լցնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութի մեջ եւ ավելացնել մեկ թեյի գդալ փոքր-ինչ տաքացրած մեղր։ Դիմակն անհրաժեշտ է քսել դեմքի մաշկի վրա եւ լվանալ 20 րոպե անց՝ սկզբում տաք, իսկ հետո սառը ջրով։
Կարտոֆիլով դիմակ․ Մեկ կարտոֆիլը պետք է եփել, մաքրել եւ խյուս պատրաստել։ Այնուհետեւ հարկավոր է ավելացնել երկու ճաշի գդալ կաթ եւ մեկ ձվի դեղնուց։ Ստացված զանգվածը կարելի է քսել դեմքի եւ պարանոցի մաշկի վրա՝ ծածկելով սրբիչով։ 20 րոպե անց դիմակը պետք է լվանալ տաք, իսկ հետո սառը ջրով։
Խոտաբույսերով դիմակ․ Երկու ճաշի գդալ երիցուկի ծաղիկները պետք է լցնել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ եւ թողնել, որ թուրմ դառնա։ Հաջորդիվ անհրաժեշտ է լուծույթը քամել եւ տաք թուրմի մեջ մեկ ձվի դեղնուց եւ մեկ ճաշի գդալ բնական մեղր ավելացնել։ Ի դեպ, չոր մաշկի դեպքում հարկավոր է նաեւ մեկ թեյի գդալ բուսական յուղ ավելացնել։ Դիմակն անհրաժեշտ է քսել կես ժամվա ընթացքում հինգ րոպեն մեկ անգամ, իսկ վերջում լվանալ տաք ջրով։
0Comments