Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի բացմանը ցուցադրվել է չինական արտադրության Hongqi LS7 ամենագնացը։
Մեքենան համալրված է 4 լիտրանոց V8 բենզինային շարժիչով՝ 360 ձիաուժ հզորությամբ։ Մեքենան 100 կմ/ժ արագություն է զարգացնում 9,5 վայրկյանում։ Ամենագնացն ունի հետևի առանձնացված նստատեղեր: Հայտնել է «Իզվեստիա»-ի թղթակիցը։
Սանկտ Պետերբուրգում նաև ցուցադրվել է մեքենայի զրահապատ տարբերակը։ Այն մոտ 1 տոննայով ավելի ծանր է, քան ստանդարտ ամենագնացը։
Ըստ չինական ավտոարտադրողի ներկայացուցիչների՝ ակնկալվում է, որ այս մեքենան ռուսական շուկայում կհայտնվի 2025 թվականին։
0Comments