Այլևս հնարավոր չէ մեղադրել ժողովրդին․ Այս պահին ամեն ինչ կախված է շարժման լիդերների վարքագծից ու գործողություններից

Մանրամասներ
բագրատ սրբազան

Այս պահին սրբազանի գլխավորած շարժումը ունի երկու հավանական ելք, ընդ որում երկուսն էլ հավանական են հավասարապես, թեպետ ամեն հաջորդ օրը ի վնաս շարժման է լինելու։

Շարժումը ունի հավասարապես տապալվելու և հաջողելու շանսեր, ու երկու դեպքում էլ ամեն ինչ կախված է շարժման լիդերների վարքագծից, գործողություններից։ Ինչո՞ւ եմ ասում շարժման լիդերներից։ Բանն այն է, որ այլևս հնարավոր չէ մեղադրել ժողովրդին, որովհետև ժողովրդի ճնշող մեծամասնությունը իր դիրքորոշումը ցուցադրել է թե երթի ճանապարհին, թե' Հանրապետության Հրապարակում։

Մնում է դա կապիտալիզացնել։

Խնդրում եմ, ասվածից այլ ենթադրություններ չանել, քան ասված է։

Արա Պողոսյան