Բավարիան և ՊՍԺ-ն դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ

Մանրամասներ
Բավարիան և ՊՍԺ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» 3։0 հաշվով ջախջախեց «Լացիոյին» ու դիմակայությունում հաղթելով՝ ընդհանուր 3։1 հաշվով, դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Մյունխենում կայացած խաղում գերմանական թիմից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մյուլլերը։

Օրվա մյուս խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 2։1 հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ։ Փարիզյան թիմը դիմակայությունում հաղթեց 4։1 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն՝ աչքի ընկնելով 15-րդ և 56-րդ րոպեներին։ Հանդիպման վերջնամասում տանտերերից միակ գոլը խփեց Միկել Մերինոն։

Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով ընդգրկված չէր «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում։

Աղբյուր  ArmSport.am