Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Հռոմում Եվրոպական սոցիալիստների կուսակցության համագումարում ելույթի ժամանակ, դեմ է արտահայտվել Ուկրաինա զինվորականներ ուղարկելուն։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք եվրոպացի զինվորներ չենք ուղարկի Ուկրաինա։ Մենք չենք ցանկանում պատերազմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև և կանենք ամեն ինչ դա կանխելու համար»,- ասել է Շոլցը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամները չպետք է դառնան հակամարտության կողմ։
0Comments