Ադրբեջանից կրկին հայտարարում են, թե հավակնություններ չունեն Հայաստանի տարածքի հանդեպ

Մանրամասներ
Էլչին Ամիրբեկով

Ադրբեջանը որևէ պլաններ կամ հավակնություններ չունի Հայաստանի տարածքի հանդեպ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ նշելով, թե «Եվրամիության պաշտոնյաների հայտարարությունները հիմնազուրկ են»։

Բաքուն կրկնել է իր տեսակետները, թե Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի դեմ ներկայացված բազմաթիվ հայցերին կից փաստաթղթերում տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։