Վրաստանի խորհրդարան «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծ է ներկայացվել

Մանրամասներ

«Ժողովրդի ուժ» շարժումը, որն ստեղծվել է Վրաստանի կառավարող կուսակցությունից անջատված, բայց դեռ մեծամասնության կազմում գտնվող մի խումբ պատգամավորների կողմից, հայտարարել է, որ խորհրդարան է ներկայացրել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծ:

Նախագիծը կոչվում է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»։ Լուրը փոխանցում է Առաջին լրատվականը:

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկությունն ապահովելու նպատակով կստեղծվի օտարերկրյա ազդեցության գործակալների ռեեստր, որտեղ կընդգրկվեն բոլոր ոչ առևտրային իրավաբանական անձինք և զլմ-ները, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը օտար պետությունների ֆինանսավորմամբ է առաջանում»,-ասվում է շարժման հայտարարության մեջ։