Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող Եվրոպական կենտրոնական բանկը հրապարակել է ԵՄ 20 երկրներում տնային տնտեսությունների միջին կարողության վիճակագրությունը:
Գերմանիայում այս ցուցանիշը կազմում է 106 000 եվրո։ Սա նշանակում է, որ ընտանիքների կեսն ավելի շատ ակտիվներ ունի, կեսը՝ ավելի քիչ, հաղորդում է Bild-ը։
Սա Գերմանիային դնում է 15-րդ տեղում՝ Սլովենիայից, Սլովակիայից կամ Պորտուգալիայից ցածր: Գերմանացիներից ավելի աղքատ երկրները Բալթյան երկրներն են, Հունգարիան և Հունաստանը։
Եթե վերցնենք գերմանական տնային տնտեսությունների ոչ թե հավասարակշռված միջին հարստությունը, այլ պարզ միջինը, ապա այն հավասար է 413,000 եվրոյի: Այդ դեպքում Գերմանիան ԵՄ-ում զբաղեցնում է իններորդ տեղը։ Դա բացատրվում է նրանով, որ Գերմանիայում կան բազմաթիվ գերհարուստ ընտանիքներ, որոնք կտրուկ բարելավում են ընդհանուր վիճակագրությունը։
0Comments