Երևանում հրդեհված տրոլեյբուսը բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային. ՎԻԴԵՈ․ Shamshyan.com

Մանրամասներ
4

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում, հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։ Նրա տեղեկություններով՝ երբ տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, պարեկները մոտեցել են և վարորդների ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար սահմանազատել տարածքը։ Այդ ժամանակ էլ տրոլեյբուսը հետընթաց է կատարել ու բախվել Պարեկային ծառայության ավտոմեքենային։

Դեպքի վայր են ժամանել Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարկան ջոկատներից 2 մարտական հաշվարկ և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։