Հարավկորեացի Քվեք-Ջի Յուկը կտրել անցել է հազարավոր կիլոմետրեր, հասել է Ստոկհոլմ, որտեղ իր հանդիպումներից մեկն է անցկացրել ծեր սինյորան և նրա կազմում՝ Կրիշտիանո Ռոնալդուն:
FourFourTwo-ը գրում է, որ հարավկորեացին Ստոկհոլմ հասել է պորտուգալացուն մի հարց տալու համար:
Քվեք-Ջին գնացել է հյուրանոց, որտեղ հանգրվանած են եղել իտալական գրանդի ֆուտբոլիստները և երբ տեսել է Ռոնալդուին, բացականչել է. «Ինչո՞ւ դու չխաղացիր Կորեայի դեմ»:
Պարտուգալացին չի պատասպանել երկրպագուի հարցին:
Կորեացու բոլոր փորձերն ապարդյուն են անցել:
Հուլիսին «Յուվենթուսը» մեկնել էլ Սեուլ, որտեղ հանդիպում էր ունեցել տեղի աստղերի թիմի հետ: Հանդիպումն ավարտվել էր 3:3 հաշվով: Ռոնալդուն այդպես էլ դաշտ դուրս չեր եկել:
0Comments