Խաղաղության պայմանագիրն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի

Մանրամասներ
նիկոլ Փաշինյան ալիև

Խաղաղության պայմանագիրն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի:

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, Ադրբեջանն է խաղաղ համաձայնագրի հետ կապված բոլոր կարևոր նախաձեռնությունների հեղինակը. «Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից։

Այստեղ կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն։

«Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո» մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին։ Մենք նաև դրական արձագանքներ ենք լսում»:

Բայրամովը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը պաշտոնական Բաքուն ստացել է Երևանից այս տարվա նոյեմբերի վերջին:

«Մեկ ամսվա ընթացքում մեր կողմից մշակված առաջարկությունների փաթեթը ներկայացվել է Հայաստանին։

Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ՝ հանդիպումները կկայանան 2024 թվականին։

Մենք իրատեսորեն ու լավատեսորեն ենք նայում այս հարցին։ Միաժամանակ, երբ մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, պետք է հասկանանք, որ այն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի»,- ասել է Բայրամովը։