Գազայի հատվածում զոհերի թիվը մոտենում է 19,700-ի

Մանրամասներ
Գազա

Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլի սկսվելուց ի վեր զոհերի թիվը հասել է 19 հազար 667-ի:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության Telegram-ում տարածած հայտարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հակամարտության վերջին սրման հետևանքով տուժել է 52 հազար 586 մարդ։