Մեկնարկեց ԼՂ հարցով ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով 23:00-ին Նյու Յորքում մեկնարկեց Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստը։

Այն հրավիրվել է ՄԱԿ ԱԽ մշտական անդամ Ֆրանսիայի նախաձեռնությամբ։

Ավելի վաղ, այսօր կայացած հեռախոսազրույցում նախանշված քննարկումներին և առհասարակ Արցախում ստեղծված իրավիճակին են անդրադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։