Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը իտալական Կապրի կղզում գնումներ կատարելիս հայտնվել է լուսանկարիչների օբյեկտիվներում։ Աստղի լուսանկարները, ըստ lurer.com-ի, հրապարակել է Daily Mail-ը։
54-ամյա Ջենիֆեր Լոպեսը հագել է սև լողազգեստ և լայն սպիտակ տաբատ՝ զարդարված ծաղկային ասեղնագործությամբ։
Երգչուհին տեսքը լրացրել է լայնեզր սև գլխարկով, որի տակից կրել է մետաքսե շարֆ, արևային ակնոցներով և պայուսակով։
Ջեյ Լոյին ընկերակցել են նրա մենեջեր Բենի Մեդինան և լուսանկարիչ Անա Կարբալոսը։
0Comments