Օսկարի մրցանակաբաշխությանն այս տարի ավստրիալացի դերասանուհի Մարգո Ռոբբին ներկայացել էր Շանելի սպիտակ զգեստով: Հենց այդ ժամանակ էլ նորաձևության տունը հայտարարեց գեղեցկուհու հետ համագործակցության մասին:
Շանելի նոր դեսպանը. այսպիսի բարձր կոչման ծագող աստղը դեռ չեր հավակնել: Սա Մարգոյի առաջին համագործակցությունն է այսպիսի մակարդակի նորաձևության տան հետ: Վերջին ամիսներին դերասանուհին հաճախ էր նախընտրությունը Շանելին տալիս տարբեր իրադարձությւններին ներկայանալու ժամանակ:
Իսկ զգեստը, որով 27-ամյա աստղը հայտնվել էր մրցանակաբաշխությանը, Կարլ Լագերֆելդը անձամբ էր պատրաստել: Հատուկ Մարգոյի համար բարդ դեկորով այդ սպիտակ հրաշքը ստեղծելու համար նորաձևության տան վարպետից 600 ժամ էր պահանջվել:
0Comments