Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Մանրամասներ

 

Իրանի հարավում այսօր 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Ըստ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդած տվյալների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 08։42-ին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է շուրջ 352 հազար բնակչություն ունեցող Բանդար Աբբաս քաղաքից 91 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չի հաղորդվել: