«Ամոթ եմ զգում... Հայաստանն ու հայկական պետությունը կադաստրային այնքան արձանագրություններ ունի ժայռերին փորագրված, որ այն ժողովուրդները, որոնք հետագայում հայտնվել են այստեղ, երկար դարեր պետականազուրկ վիճակում են եղել:
Երկրորդ՝ կադաստր ասվածը, այսինքն՝ պետության լեգիտիմությունը և այլն, ճանաչում է ՄԱԿ-ը, և այս տրամաբանությամբ, ուրեմն Ալիևը կադաստրի պե՞տն է էս տարածաշրջանի, որ պետք է մեզ կադաստրի վկայական տա, այսինքն՝ Ադրբեջանը պետք է որոշի՞ մեր տարածքը»,- «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը։
Հիշեցնենք՝ Փաշինյանն ԱԺ-ում ասել էր՝ «մենք բոլորս ապրում ենք մի վայրում, որի կադաստրի վկայականը չունենք»:
0Comments