Ռուսաստանում գտնվող միգրանտները կարող են զրկվել քաղաքացիությունից

Մանրամասներ

Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունը աջակցել է «Քաղաքացիության մասին» օրենքի նախագծի փոփոխությունը, ըստ որի՝ հնարավոր է ձեռք բերված քաղաքացիությունից զրկել ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում, ասել է միգրացիայի հարցերով Գլխավոր վարչության ղեկավար Վալենտինա Կազակովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այս փոփոխությունն իսկապես առաջարկվել է… մենք աջակցել ենք, դա համաձայնեցվել է Անվտանգության դաշնային ծառայության հետ։ Քաղաքացիություն ձեռք բերելիս երդվում են… հստակ գրված է, որ պարտավորվում են պահպանել օրենքը, սիրել իրենց հայրենիքը և այլն, և, համապատասխանաբար, վտանգ չներկայացնել ազգային անվտանգությանը», – ասել է նա Պետդումայի հանձնաժողովի նիստում:

Միաժամանակ Կազակովան ընդգծել է, որ «պետությունն իրավունք ունի քաղաքացիություն տալ  եւ դադարեցնել այն»։ Այս դեպքում քաղաքացին իրավունք կունենա բողոքարկել որոշումը դատարանում։