Բաքվում Իրանի դեսպանությունն Ադրբեջանի ԱԳՆ բողոքի նոտա է ուղարկել` որոշ ադրբեջանական ԶԼՄ-ների վիրավորական հրապարակումների հետ կապված։ Պաշտոնական Թեհրանը պահանջել է դադարեցնել «որոշ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից վիրավորական ու ոչ պատշաճ գործողությունները»:
Բացի այդ, դեսպանությունը նախազգուշացրել է այս «մեդիա-անբարոյականության» շարունակականության դեպքում երկու երկրների միջև հարաբերությունների վրա դրա բացասական, կործանարար հետևանքների մասին:
Թեհրանը Բաքվից նաև նյութական փոխհատուցում է պահանջել:
0Comments