
Իրկուտսկ-Նովոսիբիրսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին հաղորդագրություն ստանալուց հետո, Ռիա Նովոստի-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
«Պայթյունի սպառնալիքի մասին հաղորդագրություն ստանալուց հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել Նովոսիբիրսկում, այժմ ստուգում կլինի»,- ասել է գործակալության զրուցակիցը։
0Comments