Լավրովը կապվել է Արա Աբրահամյանի հետ՝ պահանջելով ճնշում բանեցնել. Ռուսաստանի հայերի միությունը և կեղծ հայասիրությունը. Ո՞վ է գործարքի կազմակերպիչը

Մանրամասներ
ա

Ըստ Մոսկվայից ստացված հավաստի տեղեկությունների, Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի ղեկավարությունը խորապես անհանգստացած է նոյեմբերի 15-ին Մոսկվայի դատարաններից մեկում 1921թ․ մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական «բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի օրինականության, վավերականության և իրավազորության հարցերով սկսված դատավարությունից։ Առայսօր տեղի է ունեցել երկու կարճատև նիստ։ Հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 8-ին։ Պատասխանող կողմը ՌԴ արտգործնախարարությունն է։

Ասում են, որ նախարար Լավրովն անձամբ է կապվել Արա Աբրահամյանի հետ՝ պահանջելով ճնշում բանեցնել հայցվորների վրա, որպեսզի վերջիններս հետ վերցնեն հայցը։ Աբրահամյանը գործի է դրել իր բոլոր միջոցները՝ սկսած տեղակալներից մինչև քրեական աշխարհը։ Առայժմ ապարդյուն, սակայն կեղծ հայրենասերները չեն հանգստանում։ Հարկ է նշել, որ ՛՛Ռուսաստանի հայերի միություն՛՛ կոչվող հասարակական կազմակերպության ղեկավար Արա Աբրահամյանը ներկայումս ոչ մի հեղինակություն չունի ոչ Ռուսաստանի հայերի, ոչ ռուսական իշխանությունների և ոչ էլ Պուտինի շրջապատում։ Չար լեզուներն ասում են, որ Արա Աբրհամյանը ներկայում ավելի սերտ կապերի մեջ է Բաքվի հետ ու նրա բիզնեսներից Բաքվի նավթի հոտն է գալիս։

Նաև ժամանակն է, որ  Հայաստանի իշխանությունները ուշադրություն դարձնեն և զբաղվեն կեղծ հայասեր Արա Աբրահամյանի Հայաստանում ունեցած գործարանների և խանութների ապօրինի սեփականաշնորման բացահայտումով և դրանք օրինական տիրոջը, այն է՝ Հայաստանի ժողովրդին վերադարձնելով։ Ըստ հավաստի տեղեկությունների «Գույք պարտքի դիմաց» գործարքի գաղափարախոսը, կազմակերպիչը և շահառուներից մեկը հենց Արա Աբրահամյանն է եղել։

Սկզբնաղբյուր