«Պուտինը չի ծրագրում շնորհավորել Թրամփին». Կրեմլ

Մանրամասներ
Պուտին Թրամփ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել հանրապետական ​​Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Այս մասին հայտարարել է Դմիտրի Պեսկովը։

«Չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որը թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ներգրավված է մեր պետության դեմ պատերազմի մեջ»,- նշել է Կրեմլի խոսնակը։