Լավրովը զգուշացրել է վտանգի մասին

Մանրամասներ
լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը Կենտրոնական Ասիայի երկրներում իր ներդրումները պայմանավորում է հակառուսական պատժամիջոցների պահպանման պահանջներով, nրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 Լավրովը նշել է, որ Արևմուտքը վարում է «բաժանիր և տիրիր» քաղաքականությունը և Կենտրոնական Ասիան դիտարկում է որպես «մեծ խաղի» ոգով աշխարհաքաղաքական դիմակայության թատերաբեմ:

«Արևմտամետները տարածաշրջանում իրենց ներդրումները և Կենտրոնական Ասիայի երկրներից իրենց շուկաներ ապրանքների հասանելիության ընդլայնումը պայմանավորում են անօրինական հակառուսական սահմանափակումների պահպանման պահանջներով» ասել Է Լավրովը՝ նշելով, որ դա նեոգաղութատիրական քաղաքականություն է:

Նշել է, որ Արևմուտքի երկիրը Կենտրոնական Ասիայի պետություններում լրտեսական հնարավորություններ ունեցող ծրագրային ապահովում է ներդնում: Միևնույն ժամանակ, Լավրովը նաև հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն ցանկանա վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ, Մոսկվան պատրաստ կլինի դրան, Ռուսաստանը չէ, որ խզել է հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Լավրովի խոսքով, եթե Ռուսաստանի հասցեին «ազնիվ» խոսելու նախաձեռնություն լինի, ապա Մոսկվան համապատասխան մտադրություններ կընդունի:

lurer.com