ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատրաստակամությունն ու բաց լինելը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկխոսության համար պահպանվում է, սակայն զրույցի մասին հստակություն դեռ չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
«Այս պատրաստակամությունը, այս բաց լինելը [երկխոսության համար] պահպանվում է։ Այս պահին որևէ կոնկրետություն չկա»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավելի վաղ, Թրամփը NBC-ին տված հարցազրույցում ասել էր, որ ընտրություններում հաղթանակից հետո դեռ չի խոսել Պուտինի հետ, սակայն ընդունել է այդ հնարավորությունը։
Թրամփի հետ երկխոսությանը Պուտինի պատրաստակամությունը պահպանվում է. Պեսկով
Մանրամասներ
0Comments