Ամերիկյան երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսը պատմել է, թե ինչ է ամուսինը՝ դերասան, պրոդյուսեր Բեն Աֆլեքը, գրել նշանադրության մատանու վրա:
Ինչպես նշում են Թերթը և Daily Mail-ը, խոսքը կանաչ ադամանդով մատանու մասին է, որի վրա, ըստ Լոպեսի, փորագրված է.«Չեմ գնալու ոչ մի տեղ»:
53-ամյա աստղի խոսքով՝ սիրելին իրենց վերամիավորումից հետո հաճախ է կրկնել այդ արտահայտությունը:
«Այդպես նա ստորագրում էր իր նամակները, երբ մենք նորից սկսեցինք շփվել... Մի անհանգստացիր, ես ոչ մի տեղ չեմ գնալու», - ասել է Լոպեսը։
Լոպեսն ընդգծել է, որ «օրհնված է», որ ինքը և դերասանը նորից սկսել են իրենց սիրավեպը 2004 թվականին ցավալի բաժանումից հետո:
«Դա իմ կյանքի ամենամեծ ցավն էր... բայց հիմա՝ 20 տարի անց, այն իսկապես երջանիկ ավարտ ունի», - ասել է նա։
Դա իմ կյանքի ամենամեծ ցավն էր ... Ջենիֆեր Լոպեսը պատմել է, թե ինչ է Աֆլեքը փորագրել նշանադրության մատանու վրա
Մանրամասներ
0Comments