Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Գանայի հավաքականը մրցեց հարավկորեացիների հետ եւ հաղթեց 3:2 հաշվով։
24-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Գանայի թիմի եւ անգլիական «Սաութհեմփթոնի» 23-ամյա պաշտպան Մոհամեդ Սալիսուն։ 10 րոպե անց աֆրիկացիների երկրորդ գոլը խփեց Ամստերդամի «Այաքսի» 22-ամյա կիսապաշտպան Մոհամեդ Կուդուսը։
Երկրորդ խաղակեսում Հարավային Կորեան 3 րոպեի ընթացքում վերականգնեց հաշվի հավասարությունը։ Դուբլի հեղինակ դարձավ Հարավային Կորեայի «Ջյոնբուկ» թիմի 24-ամյա հարձակվող Չհո Կյու Սուն։ Գանայի հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեց Մոհամեդ Կուդուսը։
H խմբում Գանան 3 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, Հարավային Կորեան վերջինն է՝ 1 միավոր։ Վերջին տուրում Գանան կմրցի Ուրուգվայի, Հարավային Կորեան՝ Պորտուգալիայի հետ։
Առաջին տուրում Գանան 2:3 հաշվով պարտվել էր պորտուգալացիներին, Հարավային Կորեան 0:0 հաշվով էր ավարտել պայքարը Ուրուգվայի հետ։
ԱԱ-2022. H խումբ, երկրորդ տուր
Հարավային Կորեա - Գանա՝ 2:3 (տեսանյութ)
Չհո Կյու Սուն, 58, 61 - Մոհամեդ Սալիսում, 24, Մոհամեդ Կուդուս, 34, 68
Պորտուգալիա - Ուրուգվայ՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
Մրցաշարային դրություն․ Պորտուգալիա (1 խաղ)՝ 3 միավոր, Գանա՝ 3, Ուրուգվայ (1 խաղ)` 1, Հարավային Կորեա՝ 1։
0Comments