Մարոկկոյի եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականները նվաճեցին աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգրեր։ Անցած առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականը լքեց պայքարը։
Խմբային մրցաշարի վերջին տուրում Խորվաթիայի եւ Բելգիայի հավաքականները խաղացին ոչ ոքի՝ 0:0:
E խմբում Խորվաթիան 5 միավորով գրավեց երկրորդ տեղը։ Խմբի հաղթող դարձավ Մարոկկոյի հավաքականը, որը 2:1 հաշվով պարտության մատնեց Կանադայի թիմին։
Մարոկկոյի թիմին հաղթանակ բերեցին Լոնդոնի «Չելսիի» 29-ամյա կիսապաշտպան Հակիմ Զիեշի գոլն արդեն չորրորդ րոպեին եւ իսպանական «Սեւիլիայի» 25-ամյա հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրիի գոլը 23-րդ րոպեին։ Նրան գոլային փոխանցում կատարեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա պաշտպան Աշրաֆ Հակիմին։
Մարոկկոյի հավաքականը վաստակեց 7 միավոր։ Կանադան երեք պարտություն կրեց։
Մարոկկոյի մրցակիցը փլեյ-օֆֆում կլինի F խմբի երկրորդ թիմը, Խորվաթիան կմրցի F խմբի հաղթողի հետ։
ԱԱ-2022, երրորդ տուր
E խումբ
Խորվաթիա - Բելգիա՝ 0։0 (տեսանյութ)
Կանադա - Մարոկկո՝ 1։2 (տեսանյութ)
Նաիֆ Ագեր, 40, ինքնագոլ - Հակիմ Զիեշ, 4, Յուսեֆ Էն-Նեսիրի, 23
Մրցաշարային դրություն․ Մարոկկո՝ 7, Խորվաթիա՝ 5 միավոր, Բելգիա՝ 4, Կանադա՝ 0։
F խումբ
Ճապոնիա - Իսպանիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
Կոստա Ռիկա - Գերմանիա՝ 23:00
Մրցաշարային դրություն․ Իսպանիա՝ 4 միավոր, Ճապոնիա՝ 3, Կոստա Ռիկա՝ 3, Գերմանիա՝ 1։
0Comments