ԱԱ-2022․ Արգենտինան՝ Աշխարհի չեմպիոն

Մանրամասներ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, կայացավ Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը, որում հանդիպեցին մրցաշարի գործող չեմպիոն Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։

Առաջին 15 րոպեներն անցան արգենտինացիների առավելությամբ․ ֆուտբոլիստները, կարելի է ասել, չէին հեռանում մրցակցի կիսադաշտից ու անընդհատ վտանգավոր գրոհներ էին ձեռնարկում, սակայն կամ ֆրանսիացի պաշտպաններն էին տեղում, կամ գնդակը դարպասին չէր հասնում։

Այս ընթացքում Քրիստիան Ռոմերոն հասցրեց կանոնները խախտել Ուգո Լյորիսի նկատմամբ՝ արմունկով հարվածելով նրան, բժիշկները օգնություն ցույց տվեցին ֆրանսիացիների դարպասապահին, որից հետո նա կարողացավ շարունակել հանդիպումը։ Մրցավարը Ռոմերոյին որոշեց չպատժել։

Ֆրանսիացիները ևս որոշ դրվագներում վտանգ ստեղծեցին Մարտինեսի դարպասին, բայց դրանք ևս գոլի չվերածվեցին։

Իսկ հանդիպման 22-րդ րոպեին Ուսման Դեմբելեն կանոնները խախտեց Անխել Դի Մարիայի նկատմամբ, մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված։ Գնդակին մոտեցավ արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսին ու այն շատ հանգիստ ուղարկեց Լյորիսի դարպասը։

36-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիա ստեղծեցին արգենտինացիները․ Լիոնել Մեսսին ոտնաթաթի դրսի կողմով գնդակը փոխանցեց դաշտի կենտրոնում գտնվող Մակ Ալիստերին, որն էլ այն ուղարկեց Ալվարեսին․ վերջինս գնդակով առաջ ընթացավ և տուգանայինի մատույցներից այն փոխանցեց ձախ եզրում գտնվող Դի Մարիային, որն էլ կրկնապատկեց հաշիվը։

Առաջին կեսի մնացած հատվածում հանդիպման տեմպը մի փոքր ընկավ և հաշվի մեջ փոփոխություն այլևս չեղավ։ Արգենտինան ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակում։

Երկրորդ կեսն ավելի ակտիվ սկսեցին ֆրանսիացիները, սակայն այն արդյունավետության չվերածվեց։  60-րդ րոպեին լավ պահ ուներ կրկին Մեսսին․ Դի Մարիայի՝ ձախ եզրից արած փոխանցումից հետո սակայն Լեոյի հարվածը շեղ ստացվեց։

Տասը րոպե անց Կիլիան Մբապեն ուժեղ հարված կատարեց տուգանայինի մատույցներից, գնդակը վերև ընթացավ։

Խաղի տեմպը բավականին ընկել էր, թվում էր՝ Ֆրանսիան արդեն համակերպվել է պարտության հետ, իսկ Արգենտինան շտապում է տոնել չեմպիոնությունը, սակայն 80-րդ րոպեին խաղը գլխի վայր շրջեց Կիլիան Մբապեն․ նախ, արգենտինացիների կանոնների խախտումից հետո ֆրանսիացի հարձակավողն անվրեպ իրացրեց մրցավարի նշանակած 11-մետրանոցը, իսկ մեկ րոպե անց տուգանայինի մատույցներում Թյուրամի փոխանցումից հետո ստացավ գնդակն ու այն ուղարկեց Մարտինեսի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։

Երկրորդ կեսի մնացած հատվածում երկու թիմերն էլ գերակտիվություն էին դրսևորում, սակայն հաշվի մեջ փոփոխություն չեղավ, ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակի առաջին կեսը թիմերն այնքան էլ ակտիվ չանցկացրեցին, իսկ երկրորդ կեսում՝ 109-րդ րոպեին, Ֆրանսիայի դարպասի մատույցներում խառը իրադրությունում գնդակը հասավ Լեո Մեսսիին, որը մոտ տարածությունից գրավեց Լյորիսի դարպասը։

Հանդիպման 118-րդ րոպեին Գոնսալո Մոնտիելը ձեռքով խաղաց, մրցավարը նշանակեց 11-մետրանոց, գնդակին կրկին մոտեցավ Կիլիան Մբապեն ու այն կրկին ուղարկեց ուղիղ ցանցի մեջ՝ 3-3։

Չափազանց ակտիվ լրացուցիչ ժամանակից հետո սկսվեց 11-մետրանոց հարվածաշարը, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին արգենտինացիների նյարդերը և Արգենտինան հռչակվեց աշխարհի 2022 թվականի չեմպիոն։

Ֆրանսիացիների կազմում հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ վրիպեցին Կոմանը և Չուամենին։

Արգենտինայի հավաքականն իր պատմության մեջ 6 անգամ դուրս է եկել ԱԱ-ների եզրափակիչ և երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ 1978 և 1986 թվականներին։  Թիմի գլխավոր աստղը՝ Լիոնել Մեսսին, հավաքականի պատմության մեջ ռեկորդակիրն է անցկացրած հանդիպումների և գոլերի քանակով` 172 հանդիպում և 98 գոլ։

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին, ով ամենաերիտասարդ մարզիչն էր այս ԱԱ-ում, թիմի ղեկը ստանձնել է 2018 թվականին։ Նա այս ընթացքում հավաքականի հետ դարձել է Հարավային Ամերիկայի չեմպիոն։

Ֆրանսիայի հավաքականը չորս անգամ է մասնակցել ԱԱ-ի եզրափակչին և երկու անգամ դարձել է չեմպիոն՝ 1998 և 2018 թվականներին։ Թիմը երկու անգամ եղել է նաև մրցաշարի բրոնզե մեդալակիր։

Հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիրը դարպասապահ Ուգո Լյորիսն է, իսկ գոլերի քանակով ռեկորդակիրը՝ Օլիվյե Ժիրուն։ Հատկանշական է, որ երկուսն էլ դարձել են այս ցուցանիշներով առաջատարը հենց այս ԱԱ-ում։

Թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, որը որպես ֆուտբոլիստ աշխարհի չեմպիոն է դարձել 1998 թվականին, Ֆրանսիայի հավաքականի ղեկը ստանձնել է տասը տարի առաջ՝ 2012-ին, և այս ընթացքում արդեն որպես մարզիչ է դարձել ԱԱ-ի չեմպիոն (2018), ինչպես նաև՝ Եվրոպայի փոխչեմպիոն (2016):

Ֆրանսիայի հավաքականը 1/8 եզրափակչում հաղթահարեց Լեհաստանի ընտրանու արգելքը (3-1), 1/4-ում հաղթեց Անգլիային (2-1), իսկ կիսաեզրափակչում՝ Մարոկկոյին (2-0)։ Արգենտինայի հավաքականն իր հերթին 1/8-ում հաղթեց Ավստրալիային (2-1), 1/4-ում՝ Նիդեռլանդներին (2-2, 4-3 11մ), իսկ կիսաեզրափակչում՝ Խորվաթիային (3-0)։ Ի դեպ, վերջինս երրորդ տեղի համար խաղում հաղթեց Մարոկկոյին (2-1)՝ դառնալով մրցաշարի բրոնզե մեդալակիր։

Հաջորդ Աշխարհի առաջնությունը կկայանա 4 տարի հետո Հյուսիսիային Ամերիկայում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Սա կլինի առաջին ԱԱ-ն, որին կմասնակցի 48 հավաքական։