
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, նոյեմբերի 23-ին, 24-ին, 27-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ի գիշերը կտեղա անձրև:
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: Մարզերում նոյեմբերի 22-ի ցերեկը, նոյեմբերի 23-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ: Արցախում նոյեմբերի 22-ին և 23-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։
0Comments