Տեսանյութ՝ Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի վայրից. Video

Մանրամասներ

Նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։40-ի սահմմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ 39-կմ հատվածում, Մեծամորի վարչական տարածքում բախվել են մարդատար Գազել և ԶԻԼ մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ Գազելը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 61-ամյա Մարտիրոս Չիլինգարյանը, իսկ Զիլը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 46-ամյա Սահակ Սարգսյանը։

Վթարի հետևանքով տեղում մահացել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 15-ամյա Հրաչյա Մնացականյանը, 47-ամյա Սաթենիկ Դավթյանը, 18-ամյա Մարի Խամիսյանը և 19-ամյա Նոյա Կարապետյանը։ 

Վթարի հետևանքով հիվանդանոցներ են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ՝ 26-ամյա Մարգարիտա Հովսեփյանը, 23-ամյա Խաչիկ Խասմիրյանը, ովքեր տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Արմավիրի մարզի բնակիչներ՝ 20-ամյա Գայանե Գալստյանը, 20-ամյա Ռոբերտ Ֆրանկյանը, 19-ամյա Եղիշե Պապոյանը, 15-ամյա Լիաննա Զաքարյանը, 18-ամյա Արմեն Կարապետյանը, 16-ամյա Վահրամ Մնացականյանը, 17-ամյա Հրաչյա Մուրադյանը՝ «Արմավիր» ԲԿ։ Վթարի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարապետյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։