2018թ. Մեքսիկայում միտումնավոր սպանությունների նոր ռեկորդ է գրանցվել,- գրում է The Guardian-ը: Այս ամենը կատարվում է թմրաբիզնեսի և ապօրինի այլ շուկաներում պատերազմների թեժացման ֆոնին: Նախորդ տարի երկրում գրանցվել է 28 816 միտումնավոր սպանություն, որը 15%-ով գերազանցում է 2017թ. ցուցանիշը: Դա պայմանավորված է այն այս կամ այն ապօրինի ոլորտում իրենց ազդեցությունն ավելացնելու համար մղվող դաժան պայքարով:
Հատկանշական է, որ սպանությունների մակարդակի անսպասելի աճ է գրանցվել նաև նախկինում խաղաղ ու ապահով համարվող մեքսիկական նահանգներում: Այդ ցուցանիշները, 2017թ. համեմատ, կրկնապատկվել են:
Միտումնավոր սպանությունների հարցում առաջատար է Գուանախուատո նահանգը, որտեղ 2018թ. սպանվել է 2609 մարդ: Նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն ահռելի անելիքներ ունի հանցավորության մակարդակը նվազեցնելու հարցում:
Մեքսիկայում միտումնավոր սպանությունների նոր ռեկորդ է գրանցվել
Նախորդ տարվա համեմատ կա 15% աճ
0Comments