Սիրիական Էլ-Բագուզ բնակավայրում միջազգային կոալիցիայի իրականացրած ավիահարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել: Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարվածել են տրանսպորտային միջոցներին, որոնցում «Իսլամական պետության» ենթակայության տակ գտնվող Էլ-Բագուզից հեռանալ ցանկացող խաղաղ բնակիչներ էին:
Ներկա պահին զոհերի հստակ թիվը դեռ հայտնի չէ: Հաղորդվում է, որ կան նաև վիրավորներ:
0Comments