Ինդիանայի իշխանությունները ծրագրում են քանդել հինգ լքված տները, որոնցում սերիական մարդասապանը՝ նախկին ծովային հետեւակայինը խեղդել եւ պահել էր յոթ կանանց՝ հայտնում է AP-ն:
Քաղաքապետ Կարեն Ֆրիման Ուիլսոնի խոսքերով, տների փլուզումը պետք է ինչ-որ չափով մխիթարի Դարեն Վաննի զոհերի հարազատներին։ Նա նշել է, որ տների տեղում հուշարձան-այգիներ կկառուցվեն:
Վաննը ձերբակալվել էր 2014թ․ եւ մեղավոր ճանաչվել անցյալ տարի։ Նա իր ցմահ պատիժն է կրում բանտում՝ առանց պայմանական վաղաժամ ազատ արձակվելու իրավունքի։ Նա խոստովանել է իր մեղքը՝ այդպիսով խուսափելով մահապատժից:
0Comments