Նորվեգիային ապաստանի համար դիմող Թուրքիայի քաղաքացիների թիվն անցել է սիրիացի ներգաղթյալների թվից, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:
Հայտնի է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Նորվեգիայում ապաստան փնտրող թուրքերի թիվը կտրուկ աճ է գրանցել: 2018 թվականին Նորվեգիայից ապաստան է հայցել Թուրքիայի 765 քաղաքացի, մինչդեռ սիրիացի ներգաղթյալների թիվը կազմել է 465 մարդ:
Աղբյուրը նշում է, որ ներկայում Նորվեգիայի իշխանություններին ապաստանի խնդրանքով դիմող յուրաքանչյուր 10 ներգաղթյալից 3-ը թուրք են:
Հատկանշական է, որ Եվրամիության անդամ գրեթե բոլոր երկրներին ապաստանի համար դիմող ներգաղթյալների շարքում վերջին տարիներին բացարձակ առաջատար էին Սիրիայի և Սոմալիի քաղաքացիները:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ դեռևս 2017 թվականին Թուրքիայից արտագաղթած մարդկանց թիվը կազմել էր 253 640 ՝ 42.5 տոկոս աճ գրանցելով 2016-ի համեմատ:
Նորվեգիայում թուրք ներգաղթյալների թիվը գերզանցել է սիրիացիների թվին
Թուրքիայում արտագաղթը գնալով ավելանում է
0Comments