ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվի հայտարարությանը` կապված հայկական արմատներով ռուսական քաղաքացիներին Ադրբեջան չընդունելու հետ: ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մենք դիվանագիտական էթիկայի սահմաններից դուրս ենք համարում մեկնաբանության տոնը։ Պակաս անհասկանալի չէ դրա բովանդակությունը, որը բերում է Ադրբեջան այցելող ռուսական քաղաքացիների նկատմամբ խտրականության թեման «չծածանելու» պահանջին, որպես իբր պակաս կարեւորի՝ երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման ֆոնին:
Այս մոտեցումը, անշուշտ, անթույլատրելի է: Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը մեր արտաքին քաղաքականության բացարձակ առաջնահերթություններից մեկն է, որն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի ղեկավարության ներքո։ Դրա հետ մեկտեղ, երկկողմ բարեկամական հարաբերությունների առկայությունն այս կամ այն երկրում, սովորաբար համարվում է որպես նպաստող գործոն՝ կառուցողական խնդիրների լուծմանը տվյալ ոլորտում:
Գործին ուղղակիորեն չառնչվող ընդհանուր դատողությունների փոխարեն, մենք կցանկանայինք առարկայական բացատրություն լսել ռուսների հետ յուրաքանչյուր միջադեպի վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳՆ տերմինաբանությամբ, այդ «մասնավոր դեպքերի» թվում կան նաեւ այնքան աղաղակողները, ինչպես Հայրենական Մեծ պատերազմի, վետերան, բլոկադայի ենթարկված Լենինգրադի 80-ամյա բնակչուհուն 2018թ․-ի մայիսին մուտքի թույտվություն չտրամադրելն է կամ 2017թ․-ին երկիր արգելել մտնելը մի կնոջ, որին իր չորսամյա որդու հետ բազմաթիվ ժամեր պահել են հատուկ վայրում:
Նաեւ մենք ակնկալում ենք պաշտոնական պարզաբանում դիվանագիտական ուղիներով ադրբեջանական կողմից արվող ակնարկների առիթով՝ ռուսական քաղաքացիներին Ադրբեջան այցելելու համար Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հետ համաձայնեցման անհրաժեշտության մասին, ինչը կարող է խախտում համարվել 1997թ․ հուլիսի 3-ի Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների անվիզա այցելությունների մասին համաձայնագրի:
Կախված ադրբեջանական կողմի բովանդակային արձագանքից՝ մենք կորոշենք մեր հետագա քայլերը»:
0Comments