Ճապոնական Nissan ավտոընկերության նախկին ղեկավար Կառլոս Գոնի փաստաբանները վերջին շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ փորձում են նրան գրավի դիմաց ազատ արձակելու թույլտվություն ստանալ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ավելի վաղ Տոկիոյի շրջանային դատարանը մերժել էր Գոնին գրավի դիմաց ազատ արձակելու դիմումը, որից հետո փաստաբանները փորձել էին բողոքարկել դատարանի որոշումը, սակայն այդ միջնորդությունը նույնպես մերժվել էր: Այժմ ընկերության նախկին ղեկավարի դատապաշտպանները նոր դիմում են ներկայացրել:
Դատարանը պնդում է, որ ազատություն ստանալու դեպքում Գոնը կարող է ազդել վկաների վրա կամ փախչել արտերկիր, որտեղ անշարժ գույք ունի:
Հիշեցնենք, որ Գոնը կալանքի տակ է անցած տարվա նոյեմբերի 19-ից: Նա մեղադրվում է ընկերության նախագահի պաշտոնն զբաղեցնելիս ֆինանսական խարդախություններ անելու համար: Ինքը՝ Գոնը, հերքել է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները:
Կալանքի տակ գտնվող Nissan-ի նախկին ղեկավարին փաստաբանները չեն կարողանում գրավի դիմաց ազատ արձակել
Վերջին շաբաթվա ընթացքում նրանք 3-րդ դիմումն են ներկայացրել դատարան
0Comments