Մինչ ամբողջ աշխարհը սպասում է,թե երբ է լույս աշխարհ գալու արքայազն Հարրիի եւ Մագան Մարքլի առաջնեկը, այսօր լրատվամիջոցները որոշ գաղտնի փաստեր են հրապարակել Սասեքսի դքսուհու հղիության վերաբերյալ:
Radar Online-ի տվյալներով՝ նախքան Մեգան Մարքլը հանրության կհայտներ հղիության մասին, Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պնդել է, որ դքսուհին թեստ անցի, որը ցույց է տալիս պտղի զարգացման հնարավոր շեղումները:
Խիստ պահանջները պայմանավորված են նրանով, որ թագավորական ընտանիքում արդեն իսկ գրանցվել է զարգացման խնդիրներով երեխաների ծնունդ։ Դա կարող է պայմնավորված լինել այն հանգամանքով, որ եվրոպական միապետական ընտանիքներն այնքան կապված են, որ հիվանդ երեխաների ծնվելու հավանականությունը բավական մեծ է:
«Մեգանն ազնվական ծագում չունի, ինչը, սակայն, նրան չի ազատում հետազոտություններ անցնելուց։ Երբ դքսուհին իմացել է այդ մասին, վշտացել է, սակայն չի կարողացել առարկել, քանի որ նման հարցերը, ինչպես նաեւ բրիտանական միապետության այլ սովորություններ քննարկման ենթակա չեն»,- հայտնել է աղբյուրը:
Թագուհու անհանգստությունն էլ անհիմն չէ. նրա ազգականներին՝ Ներիսին եւ Քեթրինին, թաքցնում էին հանրությունից մտավոր զարգացման խնդիրների պատճառով։ Իսկ Գեորգ V-ի հինգերորդի երեխան՝ արքայազն Ջորջը, ի ծնե տառապում էր էպիլեպսիայով եւ դայակի հետ փակված էր Սանդրինգեմյան տանը:
0Comments