Իսպանական քաղաքի բնակիչները վրդովված են սատանայի «ուրախ» արձանի պատճառով

Քաղաքի բնակիչները արձանը հեռացնելու պահանջագիր են ստորագրել

Սատանայի բավական «ուրախ» արձանը վրդովեցրել է իսպանական Սեգովիա քաղաքի բնակիչներին:

BBC-ն հայտնում է, որ բրոնզե արձանը ստեղծվել է տեղական լեգենդի մոտիվներով, թե ինչպես են քաղաքի հայտնի ջրանցույցը կառուցելու ժամանակ խաբել սատանային:

Սակայն բնակիչները համարում են, որ ժպտացող եւ սմարթֆոնով սելֆի անող սատանան շատ բարեհամբույր տեսք ունի։ Սրա հետ կապված՝ տեղացի դատավորը աշխատանքը դադարեցնելու որոշում է կայացրել, որպեսզի պարզի, թե արդյոք սատանան չի՞ վիրավորում քրիստոնյաների զգացմունքները:

Ավելի քան 5400 մարդ՝ քաղաքի բնակչության ավելի քան 10 տոկոսը ստորագրել է արձանը հեռացնելու պահանջագիր, որում ասվում է, որ սատանան պետք է «չար եւ վանող» լինի, ոչ թե «բարի եւ հմայիչ»: